Ջավախքում եղանակային վատ պայմանների հետեւանքով ամենաշատը տուժել է Խոեթի գյուղը: Վնասվել են ցանքատարածություններ, բնակելի տների տանիքնենր: Կարկուտը վնաս է հասցրել նաեւ Ասպինձայի վարչական շրջանի Չոբարեթի գյուղին: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Շուրջ 20 րոպե եւ ավելի կարկուտ էր տեղում: Ամեն ինչ հողին է հավասարեցրել, շուրջն ամեն ինչ ճերմակ էր: Ոչինչ չի մնացել՝ ո՛չ միրգ, ո՛չ բանջարեղեն, ո՛չ խաղողի այգիներ: Սառցե անձրեւ էր տեղում»,- պատմել է Ադիգենի շրջանի բնակչուհի Նատո Կարկաձեն:
Ներկայում փորձում հաշվարկել կարկուտի հասցրած վնասի չափը:





























