CleanArmenia հեշթեգով քաղաքացիները սկսել են ավելի ակտիվ պայքարել աղբի դեմ, ավելի ու ավելի շատ լուսանկարներ ենք ստանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն առընթեր տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Այս հեշթեգով կոմիտեի Facebook-ի էջին կարելի է աղբի լուսանկարներ ուղարկել: Դրանք կոմիտեն ուղարկում է քաղաքային իշխանություններին:
«Հարկ է նշել, որ դրանից հետո արագորեն հավաքում են աղբը: Հաճախ՝ կամավորները, տեղական իշխանությունների աջակցությամբ: Հետո մենք լուսանկար ենք հրապարակում՝ «ինչպես էր եւ ինչպես է հիմա»,- նշեց Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ մաքրության համար պայքարի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:





























