Ամուլսարի ոսկու հանքավայրի բացահայտ շահագործման որոշումը խիստ քաղաքական է։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում երկու դեսպանատներ՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, այդ ծրագրի իրականացմանը պաշտոնական աջակցություն են հայտնել։
Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն ու գործընթացը բնապահպանի համաձայն, շատ լավ ուսումնասիրված են։ «Հայաստանում եւ Եվրոպայում մենք ստացել ենք այդ ծրագրի վերաբերյալ անկախ փորձագետների ավելի քան 30 գնահատական։ Դա խոսում է այն մասին, որ ծրագիրը գնահատման լուրջ գործընթաց է անցել»,-հավելեց Ինգա Զարաֆյանը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի բացահայտ շահագործման նախագծով զբաղվում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Գլխավոր ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը։
Ամուլսարում ոսկու հարստացման համար ծրագրվում է նատրիումի խիստ թունավոր ցիանիդ կիրառել։ Նատրիումի ցիանիդի ներկրման ու օգտագործման ծավալը տարեկան կկազմի 1000 տոննա։ Բնապահպանը նշում է, որ հանքավայրի շահագործումը կվնասի բնապահպանությանն ու ազգային անվտանգությանը, քանի որ այն սպառնալիքի տակ է դնում քաղցրահամ ջրերն ու Ջերմուկ քաղաքը։





























