Այցով Լիբանանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Արաբական բանկեր» միության կողմից հանձնվել է «Տարվա առաջնորդ» մրցանակը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետին հանձնած մրցանակի արարողությանը մասնակցել են նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, լիբանանցի պաշտոնյաներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Էրդողանն իր ելույթում կրկին մեղադրել է Իսրայելին՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ իրականցրած գործողությունների համար։
Էրդողանի այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ հարաբերությունները սերտացնող մի շարք համաձայնագրեր։





























