ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ համագործակցության հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը:




























