Թուրքական հայտնի «Այնպես կանցնի ժամանակը» հեռուստասերիալում  Կարոլին անունով օտարեկրացուն այլեւս չեն անվանի «գյավուր»:

Թուրքական Heberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը պահանջել է, որ հիշյալ հեռուստասերիալի մեջ օտարերկրացի Կարոլիանին այլեւս չանվանեն «գյավուր»:

Մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետ Մեհմեդ Յըլմազը նշել է, թե հեռուստասերիալում այլեւս չի հնչելու «գյավուր» բառը, իսկ այն բառերը, որոնք կպարունակեն վիրավորանք եւ կունենան ռասիստական ուղղվածություն, կընդմիջվեն «տու»-երով։

Նշենք, որ Թուրքիայում բազմաթիվ բողոքներ են եղել  «Այնպես կանցնի ժամանակը» սերիալում օտարերկրացների նկատմամբ վիրավորանք արտահայտող «գյավուր» բառի օգտագործման համար: