Չինական հետազոտական կենտրոնում մահացել է աշխարհի ամենատարեց մեծ պանդան։ Սուսու անունով էգ պանդան 34 տարեկան էր (մարդկային չափանիշներով՝ ավելի քան 100 տարեկան), փոխանցում է China News-ը։

Վիրավոր պանդային գտել էին 1986 թվականին եւ բուժվելուց հետո Չենդու քաղաքի կենդանաբանական այգի տեղափոխել։ Վիրավորվելու հետեւանքով պանդայի մի աչքը կուրացել էր։

Տարիքի հետ պանդայի առողջական վիճակը վատթարանում էր, նա մի շարք հիվանդություններ ուներ։