Պետական համակարգը նվազագույնն է ասոցացվում կրեատիվության հետ։ Այս մասին հունիսի 9-ին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական Միության Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում կազմակերպված «Կրեատիվ Հայաստան» ֆորումում։

Նրա խոսքով՝ պետական համակարգը միայն աշխատատեղերի ստեղծումը չէ։ «Մենք պետք է վերանայենք մեր երեխաների դաստիարակության հարցը։ Անհրաժեշտ է համապատասխան միջավայր ստեղծել»,-նշեց Էմիլ Տարասյանը։

Փոխնախարարն ասաց նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվել է։ «Եւ դա մեզ հնարավորություն տվեց դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Սակայն դա պետք է երկարատեւ գործընթաց լինի։ Մենք պետք է նպաստենք մարդու մտքի, գաղափարի զարգացմանը, որպեսզի իր երազանքին հետեւող մարդն այստեղ իրեն զգա ինչպես իր «բնակարանում»,-եզրափակեց Տարասյանը։