Հայաստանում ՀՆԱ-ի զարգացման տեմպերը կայուն չեն: Այդ են վկայում   FOREX CLUB երեւանյան գրասենյակի վերլուծական կենտրոնի վերջերս կատարած ուսումնասիրությունները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը նշեց, որ տնտեսության վարկավորման դինամիկան անընդհատ աճում է, բայց այն բավարար չէ ավելի արագ աճ ապահովելու համար։

Նշենք, որ 2010 թ. Հունվար-հոկտեմբերին ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.4 տոկոսով:

«Տարեվերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3.1 տոկոս»,-ասաց FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբանը: Նրա խոսքով` ՀՆԱ-ի աճի տեմպը առաջին հերթին պայմանավորված է արդյունաբերության աճով, իսկ գյուղատնտեսության եւ շինարարության ներկայիս տեմպերը դանդաղեցնում են ՀՆԱ աճը:

Անդրադառնալով 2011 թ. տնտեսական զարգացման կանխատեսումներին՝ Մ. Վերդյանը հույս հայտնեց, որ տնտեսական վիճակը կկայունանա եւ 2011 թ. ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի մոտ 4 տոկոս: