Թերթի ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կարդային փոփոխություններ իրականացնել Պետական եկամուտների կոմիտեում: Շրջանառվող խոսակցությունները, թե մոտ ապագայում Ռուբեն Հայրապետյանը նշանակվելու է մաքսայինի պետ, սկսել են այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր շրջապատում պարզապես կատակով նման հայտարարություն է արել: Մի հավաքի ժամանակ, երբ գործարարները դժգոհել են ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանից՝ ասելով, թե նա իրենց օր ու արեւ չի տալիս եւ իրենց պատկանող ընկերություններում արդեն կես տարի է, ինչ չեն ավարտվում հակայինի ստուգումները, Սերժ Սարգսյանը կատակել է՝ ասելով. հեսա Ռուբենին եմ բերելու, տեսնեմ էն ժամանակ ի՞նչ եք անելու: Խոսակցությանը ներկա գործարարները, սովորության համաձայն, «ծակվել» են իրենց շրջապատում, եւ Սերժ Սարգսյանի կատակը դարձել է լուրջ քննարկման թեմա: