Այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 9։00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Վթարի արդյունքում իրար են բախվել 19 համարի երթուղային ավտոբուսն ու տաքսի ծառայության մի մեքենա:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, զոհեր եւ վիրավորներ չկան:




























