ԱՄՆ-ում հայտնաբերել են հարյուր տարի առաջ խորտակված նավ։ Նավի մնացորդները հայտնաբերվել են այն վայրի մոտ, որը կոչվում է Խաղաղ օվկիանոսի գերեզմանոց։ Point Conception-ը շատ վտանգավոր է ուժեղ քամու ու խիստ մառախուղի ժամանակ։

ԱՄՆ առափնյա պաշտպանության խորտակված McCulloch նավը ջրի հատակն է սուզվել 1917-ին՝ ուղեւորատար նավին բախվելուց հետո։ McCulloch-ը համարվում էր այն ժամանակներում կառուցված ամենամեծ նավերից մեկը։ Բախումից հետո այն խորտակվել էր, բայց անձնակազմին հաջողվել էր փրկվել։