Այսօր` նոյեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի աշխատակիցները փնտրում են սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի 045 ՕՕ 55 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան պատկանում է Էջմիածնի քաղաքապետարանին: Հիմա քաղաքապետարանի աշխատակիցները գտնվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ովքեր հավանաբար, ոստիկանությանը հայտնում են, թե որտեղից է առեւանգվել ավտոմեքենան:
Մեր տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է քաղաքապետարանի սպորտի հարցերով բաժնին: Առայժմ ոստիկանությունը ավտոմեքենան փնտրում է Արմավիրի մարզում:




























