Արգենտինայի դաշնային ոստիկանությունը Բուենոս Այրեսից ոչ հեռու նացիստական ատրիբուտիկայի ապօրինի խոշոր պահեստ է հայտնաբերել, հայտնում է Guardian-ը:
Գտնվել է նացիստների հետ կապված 75 օբյեկտ: Իշխանությունների կարծիքով` դրանք նախկինում պատկանել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի բարձրաստիճան գործչի:
Գտածոների մեջ եղել են նաեւ գտնված իրերի հին լուսանկարներ:
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական մեծ թվով հանցագործներ փախել էին Հարավային Ամերիկա:





























