ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է New York Times պարբերականը՝ իր մասին կեղծ լուրերի համար։ Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է նաեւ առողջապահության ոլորտում իր բարեփոխումները չըմբռնելու մեջ։ 

«Անհուսալի New York Times-ն իմ մասին կեղծ պատմություններ է հրապարակում։ Նրանք նույնիսկ չեն զանգահարում՝ փաստերը ստուգելու համար։ Լրատվամիջոցների ծաղրանմանություն։ Որոշ կեղծ լրատվամիջոցներ սիրում են խոսել, թե ես առողջապահությամբ չեմ զբաղվում ինչպես հարկն է։ Դա ճիշտ չէ, ես լավ եմ հասկանում իրադրությունն ու ԱՄՆ-ին հաղթանակ ցանկանում», -Twitter-ի իր օգտահաշվում գրել է Թրամփը։