Եւս մեկ զբոսաշրջիկ է մահացած հայտնաբերվել թաիլանդական Կո Տաո առեղծվածային կղզում։ Daily Mail-ի փոխանցմամբ, բելգիացի Էլիզ Դալեմանգեն յոթերորդ զբոսաշրջիկն է, ով մահացել է այդ կղզում։
Նրա մարմինը, սողունների կողմից հոշոտված, ապրիլին է հայտնաբերվել։ Տեղի ոստիկանությունը հավաստիացնում է, որ Էլիզը կախվել է, սակայն կնոջ մայրը չի հավատում այդ վարկածին, համարելով, որ ոստիկանությունը փորձում է կոծկել կղզում զբոսաշրջիկների մի շարք սպանությունների մասին գործը։
2014-ին ՝ կղզու վրա գտնվող հյուրանոց տանող ճանապարհին սպանվել էին երկու բրիտանացիներ։ Միայն այդ ժամանակ էին իշխանությունները խոստովանել, որ դա սպանություն էր, մնացած 4 դեպքերում ոստիկանությունը պնդում է ինքնասպանության վարկածը, իսկ ռուս զբոսաշրջիկը, որը անհետ կորել է փետրվարին, առայսօր չի հայտնաբերվել։





























