Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարը հրապարակայնորեն միզելուց հետո ծիծաղի առարկա է դարձել։ Այդ «գործընթացը» հայտնվել է տեղի պարբերականների էջերին։

Times of Indiaն գրում է, որ գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհա Սինգհը բնական կարիքները հոգացել է դպրոցի պատի մոտ՝ զինված թիկնապահների ներկայութամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Բիհար նահանգում։ 

Նախարարի արարքը քննադատությունների առիթ հանդիսացավ։ «Ահա գյուղատնտեսության նախարարը, որը երաշտից տուժած շրջանում բացել է ոռոգման համակարգը»,-սոցկայքի իր  էջում գրել է «Ռաշտրիա Ջանաթա Դալ» տարածաշրջանային քաղաքական կուսակցությունը։

Սակայն նախարարի հարազատները պաշտպանել են նրան՝ ասելով, որ միզարձակումը բնական երեւույթ է։