Հնդկաստանում կինը ծննդաբերել է շտապ օգնության մեքենայում, քանի որ առյուծները շրջապատել էին ավտոմեքենան։ Times of India-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լունսապուր գյուղի մերձակայքում։ 

Շտապ օգնության ավտոմեքենան 3 կմ էր հեռացել գյուղից, երբ 11-12 առյուծ շրջափակել են ճանապարհը։ Ավտոմեքենան կանգնեցնելով՝ վարորդը հույս է ունեցել, որ կենդանիները կազատեն ճանապարհը, սակայն ապարդյուն։ Իսկ այդ ընթացքում կնոջ երկունքի ցավերն են սկսվել։ Նշվում է, որ առյուծները տարածքը լքել են միայն երեխայի ծնվելուց հետո։ Մայրն ու նորածինը բարեհաջող կերպով հիվանդանոց են տեղափոխվել։