Համաշխարհային բանկի ծրագրով Հայաստանի մարզերում 24 նոր մանկապարտեզ է բացվել: Այս մասին ասված է 2016 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որը քննարկվում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում:
Երեխաների համար անհրաժեշտ կահույք է գնվել, ուսումնական նյութեր, խաղալիքներ: Մանապարտեզներ են բացվել Արմավիրի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Այդ նախակրթականներ շուրջ 750 երեխա է հաճախում:





























