Ավստրիայի Լինց քաղաքում ամուսնական զույգի սպանությունը տեղի է ունեցել կրոնական դրդապատճառներով։ Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆհանգ Սոբոտկան կարծում է, որ 54-ամյա թունիսցին, որին կասկածում են հանցագործության մեջ, արմատական մահմեդական էր, ինչի հետ կապված հանցագործությունը «իսլամական բնույթ» է կրում։
Reuters-ի փոխանցմամբ՝ թունիսցին, որը վերջին 28 տարում Ավստրիայում էր բնակվում, ճանաչում էր ամուսիններին. նա նրանց բանջարեղեն էր մատակարարում։ Նա նաեւ տեղայկ էր նրանց աջ ծայրահեղական քաղաքական հայացքների մասին։ Նշվում է, որ մարդասպանը դանակով կտրել է 85-ամյա կնոջ կոկորդը, ինչից հետո դանակահարել ու ծեծի է ենթարկել նրա 87-ամյա ամուսնուն։ Հետո նա բենզին է լցրել ու հրկիզել նրանց բնակարանը։
Նրա բնակարանի խուզարկությունից, ինչպես նաեւ սոցկայքի էջն ուսումնասիրելուց հետո ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ վերջինը արմատական մահմեդական էր։ Ուստի, քննիչների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել կրոնական ու քաղաքական դրդապատճառներով։





























