ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը քաղաքականությանը գերազանցել է բոլորի պատկերացումները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորսի Ջոնսոնը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա կատակել է, թե կցանկանար, որ իրեն եւս թույլատրվեր այնպիսի թվիթներ գրառել, ինչպիսիք գրառում է Թրամփը։

«Ես կարծում եմ, որ Թրամփի մոտեցումը քաղաքականությանը գերազանցել է բոլորի պատկերացումները։ Թրամփը մարդկանց քաղաքականությա մեջ է ներգրավում միջոցով, որը մենք վաղուց չէինք տեսել....թվիթների եւ նման այլ բաների։ Ես կցանկանայի, որ ինձ եւս թույլ տային նույն ոճով թվիթներ գրել», - ասել է նա՝ հավելելով, որ նկատել է հարցազրույցին ներկա իր աշխատակիցների անհանգիստ հայացքները։