Համբուրգում անհայտ անձինք հրկիզել են Porsche-ի դիլերի 10 ավտոմեքենաներ: Ոստիկանությունը փորձում է պարզել` արդյոք հրկիզումը կապ ունի՞ G20-ի առաջիկա գագաթնաժողովի հետ, որն անցկացվելու է հուլիսի 7-8-ը, փոխանցում է AP-ն:

Ոստիկանության տեղեկություններով` հիկիզումը կատարվել է հուլիսի 6-ի վաղ առավոտյան Էյդեշտենդ շրջանում:

Չնայած G20-ի գագաթնաժողովի նախաշեմին Համբուրգում իրավիճակը հիմնականում հանգիստ է, իշխանություններն անհագստացած են հակագլոբալիստների խոշորածավալ բողոքի ակցիաների հետ կապված հնարավոր խնդիրներով, որոնք կսկսվեն հինգշաբթի երեկոյից: