Վատիկանում ոստիկանությունն ընդհատել է գեյ օրգիան, որը կազմակերպվել էր կարդինալի տանը։ Metro-ի փոխանցմամբ ոստիկանները գործողություն են ձեռնարկել այն տանը, որը պատկանում է Հավատի հայեցակարգի կենգրեգացիային՝ բաժին, որը պատասխանատու է սեռական բռնությունների ու այլ լուրջ խնդիրների դեմ պայքարի համար։
Բնակարանի հիմնական բնակիչը եղել է Ֆրանչեսկո Կոկկոպալմերիո կարդինալի քարտուղարը։ Ըստ աղբյուրի՝ կարդինալ Կոկկոպալմերիոն ուզում էր իր քարտուղարի թեկնածությունն առաջարկել եպիսկոպոսի կոչման համար, սակայն այս սկանդալը դեռ երկար կխանգարի այդ նկրտումներին։ Բացի դրանից, իտալական լրատվամիջոցների տվյալներով, քարտուղարը թմրամոլ է ու երկու անգամ բուժվել է չափաբաժնի շարաշահումից։





























