Եվրամիության եւ Ճապոնիայի առաջնորդները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Հյուսիսային Կորեայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու կոչ են արել, փոխանցում է AP-ն։

Առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում հայտարարել են, որ «պատրաստ են համապատասխան նյութերի եւ տեխնոլոգիաների հետագա փոխանցման սահմանափակմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ սահմանափակել Հյուսիսային Կորեայի միջուկային ու բալիստիկ հրթիռների ֆինանսավորման ծրագրերը»։

«Այս նպատակով Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր համընդհանուր բանաձեւ ընդունելու կոչ ենք անում», - նշվում է հայտարարությունում։