Դոնալդ Թրամփը հյուրանոցային համարի որոնումների խնդիրներ է ունեցել Համբուրգում G20-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, հայտնում է Independent-ը` վկայակոչելով Buzzfeed-ին:
Սպիտակ տան աշխատակիցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա պատվիրակության համար չեն կարողացել համար ամրագրել եւ ոչ մի շքեղ հյուրանոցում, քանի որ չափազանց ուշ են որոշել պատվեր կատարել:
Տեղական Hamburger Abendblatt պարբերականը նշել է, որ Թրամփը պատրաստվում էր իջեւանել Four Seasons հյուրանոցում, սակայն բոլոր համարները զբաղված են եղել: Ճակատագրի հեգնանքով մյուս բոլոր շքեղ հյուրանոցների լյուքս համարներն ամրագրված էին:
Արդյունքում Թրամփն իջեւանել է Համբուրգում Սենատի հյուրատանը, իսկ նրա անձնակազմը եւ թիմը տեղավորվել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում:
Ամերիկացիների հետ նման բան արդեն պատահել էր Գերմանիայում: «Քսանյակի» փետրվարի գագաթնաժողովի ժամանակ պետքարտուղար Թիլերսոնը ստիպված էր ապրել Բոննից մի քանի մղոն հեռավորությամբ:





























