G20-ի գագաթնաժողովի մասնակիցների կարծիքով՝ ավելի էժան է ներդրումներ անել եւ Աֆրիկայում աշխատատեղեր ստեղծել, քան Եվրոպայում ներգաղթյալներ պահել: Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խոսել ենք այն մասին, որ տնտեսական տեսանկյունից ավելի ձեռնտու եւ էժան է հենց Աֆրիկայում աշխատատեղերի ստեղծումը, քան այլ երկրնում ներգաղթյալներ ու փախստականներ պահելը»,-ասել է Սիլուանովը:
«Խոսել ենք այն մասին, որ պարտադիր պետք է սահմանազատել փախստականներին ու ներգաղթյալներին: Դրանք մարդկանց տարբեր կատեգորիաներ են, որոնք լքում են իրենց երկրները: Խոսել ենք փախստականների ու ներգաղթյալների հարցը կարգավորելու մասին՝ համապատասխան համաձայնագրեր ստորագրելիս»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ երկրները պայմանավորվել են նաեւ աջակցել Աֆրիկայի երկրներին՝ ներդրումների համար պայմաններ ստեղծելու եւ նրանց տնտեսությունը զարգացնելու նպատակով:





























