Միջազգային օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրը այնքան կարեւոր չէ, որքան, օրինակ, Ուկրաինան կամ Սիրիան եւ շահերի կենտրոնոմ չի գտնվում: Այս մասին հուլիսի 8-ին հայտարարեց Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Բացի այդ, փորձագետի խոսքով՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հստակ տարբերություն է դրված ԼՂ հակամարտության եւ հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների միջեւ:
«Վրաստանի, Ուկրաիայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը քննարկման թեմաներ չեն եւ միանշանակ ճանաչված են»,- հստակեցրց Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ արցախյան հակամարտությունը զգալի տարբերվում է մյուսներից: Քաղաքագետը նշեց, որ մյուս հակամարտություններում բացակայում է ցեղասպանության ճանաչման հարցը:





























