Մեկ կին է զոհվել Կիեւում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով, եւս վեց անձ վիրավորվել է: Քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է Ուկրաիայի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը Facebook-յան իր էջում:

Նա նշել է, որ քննիչները սկսել գործի քրեական շրջանառությունը:

Նրա տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր, ոստիկանության աշխատակիցները բնակիչներին օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ հարցաքննում ականատեսներին: