Հյուսիսային Կորեայում միջուկային եւ հրթիռային սպառազինություն մշակելու խնդիրն այսպես թե այնպես կլուծվի, չնայած դրա համար ավելի շատ ժամանակ կարող է պահանջվել, քան ԱՄՆ-ն է ցանկանում: Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը նաեւ ընդգծել է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը շատ լուրջ է: Նա նաեւ վստահեցրել է, որ բարձր է գնահատում Պեկինի գործողությունները՝ ուղղված Փհենյանի կողմից միջուկային զենքի ստեղծումը դադարեցնելուն:
«Ես բարձր եմ գնահատում այն, ինչ դուք անում եք չափազանց կարեւոր խնդրի ուղղությամբ, որին մենք բախվում ենք՝ ի դեմս Հյուսիսային Կորեայի: Խնդիր, որի հետ ինչ-որ բան պետք է անել»,- նշել է Դոնալդ Թրամփը:





























