Լեհաստանի արեւելքում տարհանում են մոտ 10 հազար մարդու՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից պահպանված հսկայական ռումբի պատճառով, հայտնում է AP-ն

Մարդկանց ավտոբուսներով դուրս են բերում Բելոստոկից ու հարեւան Սուպրասլ կոմսությունից։ Նրանք կսպասեն մինչեւ ռումբի վնասազերծումը։ Ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 500 կիլոգրամանոց գերմանական ST-500 ռումբ, այն պետք է զգուշությամբ բեռնեն հատուկ բեռնատարի մեջ, որպեսզի հետո ոչնչացնեն փորձնական հրաձգարանում։