Բրիտանիայի ու ԱՄՆ-ի առեւտրային համաձայնագիրը բավարար չէ ԵՄ-ից երկրի դուրս գալը փոխհատուցելու համար։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի արդարադատության նախարար Դեւիդ Լիդինգթոնը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, դա բավարար չէ, սակայն վատ չէր լինի առեւտրային համաձայնագրեր ունենալ Ասիայի ու Լատինական Ամերիկայի զարգացող երկրների հետ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Հանդիպման ընթացքում նա նշել է, որ հույս ունի, որ երկրները կկարողնաան արագ կնքել երկկողմանի առեւտրային գործարքը։