Չինաստանը պատրաստ է Ֆիլիպինների հետ հետագայում եւս աշխատել, որպեսզի երկխոսության ճանապարհով պատշաճ կերպով լուծվեն Հարավ–Չինական ծովին վերաբերող հարցերը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է «Սինհուան»։

Հեն Շուանը նշել է, ու Չինաստանի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների աոսցիացիայի երկրների, այդ թվում՝ Ֆիլիպինների համատեղ ջանքերով Հարավ–Չինական ծովում իրավիճակը կայունանում է եւ բարելավվում, որոշված են Հարավ–Չինական ծովում կողմերի Վարքագծի օրենսգրքի շրջանակները։

Դիվանագետը  նշել է, որ տարածքային ինքնիշխանության եւ Հարավ–Չինական ծովում ծովային իրավունքների ու շահերի վճռական պաշտպանությունից բացի, Չինաստանը ջանքեր է ներդնում ներգրավված կողմերի հետ բանակցությունների եւ խորհրդատվությունների միջոցով համապատասխան վեճերի կարգավորման համար։