Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանված կամ գերի ընկած «Իսլամական պետության» գրոհայինների կանայք RT-ին պատմել են ահաբեկչական կազմակերպությունում կյանքի մասին՝ ճնշումների, բռնության եւ փախչելու անհնարինության մասին։
Ահաբեկիչների կանանցից շատերն օտարերկրացիներ են։ Խադիջան՝ Թունիսից, լրագրողներին ասել է, որ ինքն ամուսնացելէ քաղաքապետարանում։ «Եթե քո ամուսնուն սպանել են, պարզապես ուրիշի հետ ես ամուսնանում՝ հարազատների եւ վկաների համաձայնությամբ»,-հստակեցրել է նա։
Լիբանանցի Նուր ալ-Հուդան Սիրիա է մեկնել ամուսնու հետ, երը նրան վստահեցրել է, թե ԻՊ-նա այնքան էլ սարսափելի չէ։ Սակայն պարզվեց, որ դրությունը միանգամայն այլ է։
Կանանց խոսքով՝ նույնիսկ աննշան սխալի համար իրենց փակում էին առանց պատուհանների փոքրիկ սենյակում։
Խադիջան ասել է, որ բացի օրինական կանանցից գրոհայիններն ունեն սեքս ստրկուհիներ, որոնց նրանք գնում են եւ միմյանց նվիրում։ Նրանց ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան կանանց՝ ավելի թանկ վաճառելու համար։ Ստրկուհիների արժեքը 10-30 հազար դոլար է։
Նուր ալ-Հուդան նշել է, որ որոշ աղջիկներ կարողացել են փախչել, սակայն ԻՊ-ի գրոհայինները սպանել են նրանց, որոնք օգնել են փախստականներին։




























