Գույքագրվել են Երեւանի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները: Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաեւ գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները:
«Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ քննադատություններ կան: Օր առաջ պետք է հաստատել գովազդային անձնագրերի նախագծերը, եւ խստորեն հետեւեք, որ տվյալ տնտեսվարողները խելամիտ ժամկետներում գովազդային վահանակները համապատասխանեցնեն գովազդային անձնագրերով սահմանված պահանջներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























