Հսկայական պարտքեր կուտակած չինուհին պլաստիկ վիրահատություն է արել, նաեւ օգտագործել ուրիշի անձի վկայականը ու բանկային քարտերը։ Այդ բոլոր հնարքներին նա դիմել է, որպեսզի չկատարի վարկերի մարման մասին դատարանի վճիռը։ Օրերս ոստիկանությունը կալանավորել է նրան, հայտնում է «Սինհուան»։

 Այս տարվա սկզբին դատարանը վճռել էր Չժու Նացզուանից հարկադիր կերպով գանձել 3․7 մլն դոլար։ Սակայն դատական կատարածուի բոլոր ջանքերը ձախողվել են, կինը ասես անհետացել էր։

 Հուլիսի սկզբին լավատեղյակ աղբյուրը հայտնել էր, որ Չխու Նացզյուանը ոչ միայն թաքցրել է ունեցվածքը, այլեւ պլաստիկ վիրահատություն է արել՝ արտաքինը փոխելու համար, որպեսզի չմարի պարտքերը։

 Իմանալով, որ կինը թաքնվում է Շենչժեն քաղաքում, դատարանն այնտեղ է ուղարկել իր կարարածուներին։ Տեղի իրավապահների աջակցությամբ Չխու Նացզյուանը ձերբակալվել է։

 Դատավորի խոսքով ձերբակալված Չժու Նացզյուանը իր հանցակիցների օգնությամբ բանկային հաշիվներից հանել է միջոցները ու թաքցրել դրանք դատարանից։ Դատավարության ընթացքում հաջողվել է պարզել նրա բանկային քարտերից մեկը, որը կապակցված է եղել WeChat-ի հետ։ Պազվել է, որ անցած տարվանից սկսած տվյալ քարտի միջոցով 3․88 մլն յուան է փոխանցվել։

Չժու Նացզյուանը ստիպված է եղել խոստովանել, որ ուրիշի անձի վկայական է օգտագործել երկաթգծային տոմսեր գնելու համար ու ուրիշի բանկային քարտ՝ պլաստիկ վիրահատության դիմաց վճարելու համար, որպեսզի խուսափի իր անբարեխղճության համար պատժից։