Լեհաստանի սահմանային ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչի հիման վրա է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտել երկրի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ծառայության ներկայացուցիչ Ագնեշկու Գոլիասին։

«Սահմանային ծառայության մասին օրենքի համաձայն, սահմանային հսկողության ոլորտի տվյալները կարող են ներկայացվել միայն համապատասխան պետական մարմնի կողմից»,- հայտնել է նա ։

Ավելի վաղ հայտնել էին, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ժամանել է Լեհաստան։

Հայտնի է, թե ինչ փաստաթղթերով է նա մտել Լեհաստան, քանի որ Սահակաշվիլին չունի ոչ վրացական, ոչ ուկրաինական փաստաթուղթ։