Շվեյցարիայում օդանավի վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, նրանցից երկուսը՝ 14 տարեկան դեռահասներ էին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդանավի վթարը տեղի է ունեցել Շվեյցարիայի հարավ- արեւելքում։ Օդանավն իր առաջին թռիչքն էր կատարում Շվեյցարիայի աէրոակումբի կազմակերպած երիտասարդական ճամբարում։
Վթարի հետեւանքով զոհվել են 14 տարեկան երկու դեռահասներ ու օդաչուն, 17-ամյա աղջիկը տուժել է, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։
Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել։




























