Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ մտադիր է Վարշավան լքելուց հետո այցելել եվրոպական այլ քաղաքներ, հայտնում է RMF-ը։
«Ես Լեհաստանում եմ, չնայած Պորոշենկոն չէր ցանկանում, որ ես լքեմ ԱՄՆ-ն, որտեղ ես իմացել էի քաղաքացիությունիցս զրկվելու մասին։ Այդ ժամանակ ես միանգամից Վարշավա մեկնեցի։ Հանդիպումներ կանցկացնեմ նաեւ եվրոպական մյուս քաղաքներում»,- ասել է նա։
Սահակաշվիլին նաեւ ասել է, որ որոշել է այցելել Վարշավա՝ Լեհաստանի իշխող «Իրավունք ու արդարություն» կուսակցության հետ իր կուսակցության համագործակցությունը քննարկելու նպատակով։




























