Կորեական թերակղզում իրավիճակը մոտ է աղետալի հետեւանքներով լայնածավալ զինված բախման հանգեցնելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԿԺԴՀ-ի շարունակվող հրթիռամիջուկային փորձարկումները, տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացումը, երկու կողմերի վտանգավոր զորավարժություններն ու պատերազմական հռետորաբանությունը իրավիճակը աներեւակայելի, իսկապես աղետալի հետեւանքներով հղի լայնածավալ զինված բախման շեմին են հասցրել»,-ասել է Մորգուլովը։ 

Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցներին Փհենյանն ավելի կոշտ պատասխաններով կարձագանքի, պատժամիջոցային մեխանիզմը գործնականում սպառել է իրեն։