ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան Անատոլի Անտոնովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինձ ընդունել է նախագահ Թրամփը, հանձնել հավատարմագրեր։ Իր կողմից ասել է, որ հույսեր է կապում մեր երկրների միջեւ հարաբերությունների հետ»- ասել է Անտոնովը։

Դեսպանի խոսքով՝ հանդիպման ընթացքում «բարի, կառուցողական» մթնոլորտ էր։ Անտոնովը նաեւ հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է որոշակի քայլերի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։