Պրիմորիեից «Նադեժդա» զբոսանավը, որն ավելի վաղ կալանել էր Հյուսիսային Կորեայի սահմանապահ նավը, ազատ է արձակվել. այն լողարկում է նախկին կուրսով՝ մասնակցելու Հարավային Կորեայում անցկացվող միջազգային մրցությանը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ Վլադիվոստոկի ներկայացուցչությունից:

«Ծովային փրկարարահամակարգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով 13:40-ին զբոսանավն ազատ է արձակվել, այն ընթանում է նախկին կուրսով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է զրուցակիցը: Նա չի հստակեցրել, թե զբոսանավում քանի մարդ է եղել: Նրա խոսքով՝ դիվանագետները տեղեկությունը ստուգում են:

«Յոթ ֆուտ» զբոսանավային ակումբի տեղեկություններով, որի կազմի մեջ է մտնում «Նադեժդա» զբոսանավը Վլադիվոստոկի ժամանակով 11:05-ին կալանել էր հյուսիսկորեական սահմանապահ նավը: Ակումբի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ զբոսանավի անձնակզմը կազմված է 2 մարդուց: