ԱՄՆ Սենատում պատրաստ են 2018-ին Ուկրաինային հատկացվող անվտանգության նպատակների համար օգնությունը մեծացնել: Այս մասին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Facebook-ի իր էջում:

«ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով կոմիտեն հաստատել է «2018 ֆինանսական տարում Պետքարտուղարության, արտասահմանյան գործողությունների եւ կից ծրագրերի հատկացումների մասին օրենքը», որով միջոցներ են հատկացվում նաեւ Ուկրաինային աջակցելու ծրագրերի համար: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Պետական գործակալության գծով ըստ միջազգային զարգացման եւ մասնակից հաստատությունների Ուկրաինային հատկացվող օգնության նախահաշիվը որոշվել է 421 մլն դոլար, որը գերազանցում է 2017 թվականի հատկացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: Օրինագծով նախատեսվում է ըստ «Միջազգային ռազմական ֆինանսավորման» ծրագրի Ուկրանային անվտանգության նպատակներով ֆինանսավորման մեծացում, փոխանցում է 112.ua-ն: