Իսրայելի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ ներում շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ու աջակցում է նրա շուտափույթ ժամանումը Իսրայել, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նախշոնը։
«ԱԳՆ-ն գոհ է այն փաստից, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Լապշինին․․․Մենք ուրախ կլինենք հնարավորինս շուտ տեսնել նրան Իսրայելում ու աջակցում ենք նրա վերադարձմանը»,- ասվում է Նախշոնի հայտարարությունում։ Նա հիշեցրել է, որ Իսրայելի դիվագետները աջակցել են Լապշինին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում։
Իսրայելցի պատգամավոր Քսենիա Սվետլովան, որը հասարակական արշավ էր ձեռնարկել՝ բլոգերի ազատ արձակման պահանջով, ասել էր, որ Լապշինը հիմա գտնվում է հիվանդանոցում։ Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ նախօրեին նա ինքնասպանության փորձ է կատարել։ «Նա ողջ, առողջ է, համեմատաբար նորմալ վիճակում։ Հիվանդանոցում նրան այցելել է Իսրայելի հյուպատոսը»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Գործակալության զրուցակիցը ենթադրություն է հայտնել, որ Լապշինի վերադարձը Իսրայել կարող է 3-4 օր տեւել՝ հաշվի առնելով բժշկական ցուցումներն ու մնացած իրավաբանական ընթացակարգերը։




























