Բաքվի Սոբունիչինյան թաղամասում 380 քմ  տարածք ընդգրկող երկհարկանի առանձնատանը պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը: Հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների մամուլի ծառայությունը:

Պատահարի արդյունքում տարբեր աստիճանների վնասվածքներ ու այրվածքներ է ստացել բնակարանում գտնվող մի տղամարդ: Տուժածը հոսպիտալացվել է:

Պայթյունի եւ հրդեհի արդյունքում տան առաջին հարկում լիովին ավերվել է 10 քմ տարածքով առաստաղը եւ 2 հարկերում էլ շարքից դուրս են եկել դռներն ու պատուհանները, նաեւ ճեղքեր են առաջացել պատերին:

Նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: