Իսրայելը կողմ է Պաղեստինի հետ բանակցությունների շարունակմանը եւ կարծում է, որ արաբական տարածքներում հրեական ավանների կառուցման հարցը պետք է չխանգարի խաղաղ գործընթացին: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մի քանի ամսվա անհաջող բանակցություններից հետո օրերս ԱՄՆ-ը որոշեց Իսրայելից չպահանջել Հորդանան գետի Արեւմտյան ափում շինարարության սառեցում:





























