Սաուդյան Արաբիայում հայտնի աստվածաբան Աբդուլա բեն Սուլեյման ալ Մանեան ֆեթվա է հրատարակել՝ թույլ տալով մուսուլմաններին աղոթել ինչպես շիիթական, այնպեսլ էլ սուֆիական մզկիթներում, նաեւ եկեղեցինբերում եւ սինագոգաներում, հաղորդում է Arab Times-ը:
Աբդուլա բեն Սուլեյման ալ Մանեան, ով թագավորության Աստվածաբանների բարձրագույն խորհրդի անդամ է, նշել է, որ իսլամը հանդուրժողականության եւ գթասրտության, այլ ոչ թե բռնության, անհանադուրժողականության եւ ահաբեկչության կրոն է:
Ինչ վերաբերում է այլ կրոնների ներկայացուցիչների հետ հարաբերություններին, ապա ալ Մանեան հիշեցրել է մի դեպք, երբ մարգարեն Նաջրանից քրիստոնյաների պատվիրակություն է ընդունել իր մզկիթում եւ թույլ է տվել նրանց աղոթել: Նա մեջբերել է նաեւ Մուհամեդ մարգարեի այլ խոսքերը, որոնք նրա բորությունն ու գթասրտությունն են ցուց տալիս ոչ մուսուլմանների նկատմամաբ:
Մանեան ընդգծել է, որ «քրիստոնյաները կարող են մտնել մզկիթներ, բացառությամբ Մեքքայի Մեծ մզկիթի եւ աղոթել այնտեղ»:



























