Յարոսլավ Կաչինսկին կասկածում է, որ ռուսական կողմը Վարշավային փոխանցել է եղբոր՝ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի կեղծ մնացորդները: Վերջինս զոհվել էր ապրիլի 10-ին՝ ավիավթարից:
Ինչպես նշել է Յարոսլավ Կաչինսկին, մարմինն իրենց փոխանցելիս ընտանիքին հավաստել են, որ իրոք այն եղբոր մնացորդներն են, այդուհանդերձ, դիակի ճանաչման մասին որոշում առայժմ կայացված չէ: Նրա խոսքով՝ երբ օդանավում տեսել է եղբոր մարմինը, անմիջապես ճանաչել է մահացածին՝ մարմնի սպիից, սակայն թաղման ժամանակ չի կարողացել ճանաչել, որովհետեւ բոլորովին այլ մարդ է ներկայացված եղել: Փոխանցում է Deutsche Welle-ն:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավը՝ Տու-154Մ-ը վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին, մահացածներից 88-ը ուղեւորներ էին՝ 8-ը՝ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ:




























