Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը երեկ՝ դեկտեմբերի 20-ին բուժզննության է ենթարկվել Նորք-Մարաշի սրտաբանական կլինիկայում:

Բուժզննությամբ պարզվել է, որ նա սրտի վիրահատության՝ ստենտավորման կարիք ունի: Ըստ ամենայնի, վիրահատությունը տեղի կունենա այս շաբաթ:

Սա կլինի քաղբանտարկյալի արդեն երրորդ վիրահատությունը նրա անազատության մեջ գտնվելու ընթացքում: Միքայելյանն այս ընթացքում պարբերաբար առողջական խնդիրներ է ունեցել: Վերջին օրերին եւս քաղբանտարկյալի մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում, ցավեր  կրծքավանդակի շրջանում, ինչպես նաեւ ոտքերի հետ կապված:

Հիշեցնեք, որ Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է  դատապարտվել «Մարտի 1»-ի գործով: Նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: