Թուրքիայի ամենաշքեղ հյուրանոցը ներկայումս անցել է սեփական գեներատորներից էլեկտրաէներգիայի մատակարարման: Պատճառն այն է, որ հոսանքի վարձը չմուծելու համար Անթալիայում գտնվող հյուրանոցի հոսանքն անջատել են:
Պարտքի չափը հասնում է 2 մլն դոլարի: Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ, եթե երեք շաբաթվա ընթացքում պարտքը չմարվի, հյուրանոցի վրա կալանք է դրվելու:
«Մարդան Պալաս» հյուրանոցը պատկանում է ադրբեջանցի Թելման Իսմայիլովին, որի վրա այն 1,4 մլրդ դոլար է արժեցել: Միայն 2009թ. բացման ժամանակ ծախսվել է 35 մլն դոլար, եւ բացմանը մասնակցել են հոլիվուդյան աստղեր:



























