Ռուսաստանի Պրիմորյեի Կրասնոարմեյսկի շրջանում ամուրյան վագրը հարձակվել է անտառով անցնող մարդու վրա եւ լուրջ վնասվածքներ պատճառել նրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամուրյան վագրը ներառված է միջազգային Կարմիր գրքում։ Գազանի բնակության հիմնական միջավայրը Պրիմորյեն եւ Խաբարովսկի մարզի հարավն են։ Վերջին հաշվարկներով, այդ երկու շրջաններում ապրում է 450-500 վագր։

Տղամարդը կարողացել է պոկվել վագրից եւ փախչել. գազանը նրա հետեւից չի ընկել։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ գլխի, ձեռքերի եւ ազդրերի վնասվածքներ են հայտնաբերել։